ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԱՍԻՆ
«Իմ մենթոր» հավելվածը ապագա մենթոր-մենթի կապի ստեղծման հնարավորության միակ տարածքն է, որտեղ սահմանված ցուցիչներն ու ակտիվությունները հնարավորություն են տալիս կատարել ընտրություն եւ գործողություն։ Հավելվածն ունի պարզ գործիքակազմ եւ միեւնույն ժամանակ ճկուն բովանդակություն․ ստեղծված բաժինների բովանդակությունն ամբողջությամբ ուղղված է ապագա մենթիի քայլերի ճշգրիտ հերթականությունն ապահովելու համար։
Պոտենցիալ մենթին «Իմ մենթոր» հավելվածում անձնական հաշիվ ունենալու համար մուտք է գործում հավելվածի հիմնական՝ գրանցման էջ։ Լրացնելով հեռախոսահամարի համար նախատեսված դաշտը, օգտատերը (ապագա մենթին) ստանում է վեց նիշերից բաղկացած կոդը պարունակող հաղորդագրություն։ Կոդի հաստատման արդյունքում բացվում է լրացման դաշտ, որտեղ օգտատերն ամրագրում է տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան թվական եւ այլն)՝ համաձայնելով հավելվածի կանոնադրությանը եւ պայմաններին։
Անձնական հաշվի ստեղծումից հետո օգտատերը, ամբողջացնելով հաշիվը (օրինակ ԲՈՒՀ-ի անվանումը, որն ավարտել է կամ որտեղ սովորում է), ձեռք է բերում միավորների որոշակի քանակ (ամբողջական)։ Ընտրելով Մենթորին՝ ապագա Մենթին հնարավորություն է ստանում նկատելու, թե արդյոք իր ձեռք բերած գիտելիքները եւ ակտիվությունները բավարար են տվյալ Մենթորի Մենթին դառնալու համար։ Հավելվածի ալգորիթմը ֆիքսում է անբավարար միավորների քանակը եւ/կամ անհապատասխանությունը։ Եթե Մենթին հնարավորություն է ստանում շարունակել մրցակցային պայքարը, հավելվածը սահմանում է տարբերակներ, թե ինչպես, որտեղ եւ ինչ հաղթահարելու արդյունքում հնարավոր կդառնա ապահովել մրցակցությունը։