Մենթոր կարող է դառնալ որոշակի մասնագիտական հաջողություններ ունեցող, հանրության լայն եւ/կամ նեղ մասնագիտական շրջանակներին հայտնի ցանկացած ոլորտի (կրթություն, գիտություն, մշակույթ, արվեստ, գործարար ոլորտ եւ այլն) ներկայացուցիչ, ով պատրաստ է իր մասնագիտական եւ անձնական փորձը իր իսկ նախընտրած ձեւաչափով, որոշակի ժամանահատվածում կիսել ապագա մենթիի հետ, ով ընտրվելու է մենթորի կողմից սահմանված չափանիշների եւ/կամ միավորների շեմը հաղթահարելու արդյունքում։
Մենթի կարող է դառնալ ցանկացած մեկը, ով ուզում է մասնագիտական եւ անձնական աճ գրանցել, ով պատրաստ է ժամանակ հատկացնել ունենալ այնպիսի մեկի աջակցությունը, խորհրդատվությունը, բարենպաստ ազդեցությունը, ում նախընտրել է որպես մենթոր։
Մենթի դառնալու համար «Իմ մենթոր» հավելվածը սահմանում է հստակ պայմաններ եւ չափորոշիչներ։ Ցանկացած մեկը, ով հաղթահարում է ապագա մենթորի սահմանած միավորների շեմը եւ համապատասխանում է ամրագրված չափանիշներին, կարող է մրցակցային հիմունքներով դառնալ նախընտրելի մենթորի մենթին։
Մենթոր լինելու հայտը ներկայացվում է «Իմ մենթոր» նախագիծը՝ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Ձեզ հետ։ Հայտը կարող է նաեւ ներկայացնել ապագա մենթորը՝ դիմելով նախագծի համապատասխան բաժին, որից հետո կարճ ժամանակում հայտը հաստատվում կամ մերժվում է՝ կախված նախագծի ռազմավարությունից եւ սահմանված ձեւաչափից, պայմաններից։
Մենթի դառնալու քայլերի հերթականությունը սահմանում է հավելվածը։ Առաջին քայլը «Իմ մենթոր» նախագիծը հեռախոսի մեջ ներբեռնելն է։ Այնուհետեւ պետք է ակտիվացնել անձնական հաշիվ, որի համար ընդամենը պետք է լրացնել անձնական տվյալների բաց դաշտերը։
Անձնական հաշիվ ստեղծելուց հետո անհրաժեշտ է լրացնել ներկայիս զբաղվածության, կրթական մակարդակի եւ մի քանի այլ հարցեր պարունակող դաշտերը, որից հետո դուք կունենաք որոշակի միավորներ։
Մենթորների ցուցակից առնանձնացնելով ձեր նախընտրելի անուն ազգանունը, դուք համապատասխանեցման հնարավորություն կունենաք։ Եթե Ձեր միավորները չեն համապատասխանում Ձեր նախընտրելի մենթորի առաջադրած միավորների առավելագույն շեմին, կարող եք մասնակցել այն ակտիվություններին, որոնք առաջարկում է «Իմ մենթոր» հավելվածի «Ակտիվություններ» բաժինը և վաստակել լրացուցիչ միավորներ։
Անձնական եւ մասնագիտական աճի համար անհրաժեշտ է ունենալ շփման շրջանակ։ Առավել արագ եւ արդյունավետ զարգացումը կարող է ապահովել այն մեկը, ով արդեն անցել է մասնագիտական իր ճանապարհը, ունի փորձ, ձեռքբերումներ, համբավ։ Այդ մեկը հենց մենթորն է, ով պատրաստ է կիսել իր փորձառությունը, մասնագիտական կարողությունները եւ ձեզ հետ միասին անցնել ճանապարհ, որն ինքն արդեն գուցե հարյուրերորդ անգամ է անցնում։
Այս հարցը չունի հստակ պատասխան, քանի դեռ ձեր նախընտրելի մենթորն ինքը չի սահմանել հստակ ժամանակահատած եւ հստակ ձեւաչափ։ Մենթորությունը կարող է տեւել ամիսներ, տարիներ, երբեմն ավելի շատ, քան կարող ենք պատկերացնել։
Դասական իմաստով՝ ոչ։ Մենթորը այն մեկն է, ում փորձն ու մասնագիտական աճը կարող է նպաստել ձեր ապագա մասնագիտական աճին եւ զարգացմանը։ Ոչ դասական իմաստով նաեւ ուսուցիչն է, խորհրդատուն, առաջնորդը, աջակցողը, ավագ ընկերը։
Ո՛չ, մենթի դառնալու համար էնտուզիազմ, լսելու եւ գործելու կամք է անհրաժեշտ եւ իհարկե ցանկություն՝ հետեւելու մեկին, ում արդեն վստահում եք։
Մասնակցել «Ակտիվություններ» բաժնի որեւէ իրադարձության, միջոցառման, ծրագրի, որը սահմանում է արդյունավետ մասնակցության միավորներ։ Յուրաքանչյուր իրադարձություն ունի գնահատման իր միավորների քանակը։ Արդյունավետ մասնակցության արդյունքում տվյալ իրադարձության նախաձեռնող կողմը Ձեզ կփոխանցի «Իմ մենթոր» նախագծի կազմակերպիչների կողմից իրենց նախապես փոխանցված QR-կոդը կամ թվային ծածկագիրը, որը սքանավորելու կամ համակարգ ներմուծելու դեպքում Ձեր միավորներն ավտոմատ կավելանան։
Գործնականում հնարավոր է, եթե Ձեր նախընտրած մենթորի սահմանած մրցակցային շեմը հաղթահարել եք, եւ, եթե մենթորն ինքը նախապես սահմանել է մենթորության նման ձեւաչափ։
Մենթորության ձեւաչափի, մանրամասների, ինչպես նաեւ ժամաքանակի հատկացման մասին յուրաքանչյուր մենթոր ամրագրում է կատարում նախապես։
Դիմել «Իմ մենթոր» նախագիծն իրականացնող թիմին՝ համապատասխան հայտ-նամակն ուղղելու միջոցով, եթե մինչ այդ նախագծի համապատասխան բաժնից որեւէ մեկն արդեն կապ չի հաստատել ձեզ հետ վերոնշյալ նպատակով։
Նախագծի գործընկեր կարող է դառնալ մասնավոր ընկերությունը, պետական կառույցը, անհատը, ոչ առեւտրային կազմակերպությունը կամ մեկ այլ գործունեություն ծավալող կառույց, որի նպատակները, իրականացրած գործողությունները եւ առաքելությունը չի հակասում նախագծի սկզբունքներին եւ ռազմավարությանը։