ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ՝ ՈՐՊԵՍ ՄԵՆԹԻ

«Իմ մենթոր» հավելվածը սահմանում է Մենթի դառնալու քայլերի եւ գործողությունների հստակ հերթականություն. պոտենցիալ մենթին «Իմ մենթոր» հավելվածում անձնական հաշիվ ունենալու համար մուտք է գործում հավելվածի հիմնական՝ գրանցման էջ։ Լրացնելով հեռախոսահամարի համար նախատեսված դաշտը, օգտատերը (ապագա մենթին) ստանում է վեց նիշերից բաղկացած կոդը պարունակող հաղորդագրություն։ Կոդի հաստատման արդյունքում բացվում է լրացման դաշտ, որտեղ օգտատերն ամրագրում է տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան թվական եւ այլն)՝ համաձայնելով հավելվածի կանոնադրությանը եւ պայմաններին։
Անձնական հաշվի ստեղծումից հետո օգտատերը, ամբողջացնելով հաշիվը (օրինակ ԲՈՒՀ-ի անվանումը, որն ավարտել է կամ որտեղ սովորում է), ձեռք է բերում միավորների որոշակի քանակ (ամբողջական)։
Ընտրելով Մենթորին՝ ապագա Մենթին հնարավորություն է ստանում նկատելու, թե արդյոք իր ձեռք բերած գիտելիքները եւ ակտիվությունները բավարար են տվյալ Մենթորի Մենթին դառնալու համար։ Հավելվածի ալգորիթմը ֆիքսում է անբավարար միավորների քանակը եւ/կամ անհապատասխանությունը։ Եթե Մենթին հնարավորություն է ստանում շարունակել մրցակցային պայքարը, հավելվածը սահմանում է տարբերակներ, թե ինչպես, որտեղ եւ ինչ հաղթահարելու արդյունքում հնարավոր կդառնա ապահովել մրցակցությունը։