ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ՝ ՈՐՊԵՍ ՄԵՆԹՈՐ
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՄԵՆԹՈՐ.
— Այն մեկը, ով իր գործունեության ոլորտում (մշակույթ, գիտություն, կրթություն, առողջապահություն, բնապահպահպանություն, տնտեսություն, քաղաքականութուն եւ այլն) զբաղեցնում է առաջատար դիրք, հայտնի է հանրության լայն շրջանակներին (որոշ դեպքերում՝ մասնագիտական շրջանակներին),
— Այն մեկը, ում մասնագիտական գործունեությունը ամրագրված է տարիների փորձառությամբ, տվյալ ոլորտում կատարած աշխատանքների, ձեռքբերումների, նորարարությունների եւ/կամ նախաձեռնությունների պատմությամբ,
— Ով պատրաստակամ է իր փորձառությունը կիսել տվյալ ոլորտով հետաքրքրված (սկսնակ եւ/կամ որոշակի փորձ ունեցող), որոշակի կարողությունների եւ պարտականությունների ստանձնման ցանկություն ունեցող երիտասարդի, պատանու հետ,
— Ով պատրաստ է ժամանակ տրամադրել (ձեւաչափը՝ ըստ համաձայնության) մենթիի հետ անցնելու այն ճանապարհը, որը ենթադրվում է,
— Ով պատրաստ է լսել, հարցեր տալ, տրամադրել տեղեկություն, առաջարկել ամենատարբեր լուծումներ,
Ապահովել աջակցություն, խորհդատվություն,
— Դառնալ հենարան՝ մենթիի առաջխաղացման, մասնագիտական կողմնորոշման, ինքնազարգացման եւ ինքնառեալիզացման հարցում։
Այլ կերպ ասած՝ մենթորն այն խորհրդատուն է, որն իր անցած ճանապարհի փորձը կարողանում է ներկայացնել այնպես, որ նույն ոլորտ մուտք գործած մենթին աստիճաններով բարձրանալու փոխարեն, կարողանա միանգամից «վերելակ մուտք գործել»։ Մենթորը մենթիի հաջողության ճանապարհի A կետից B կետը կրճատողն է, խոչընդոտներ հեռացնողը, ռիսկերի գնահատողը, մութ տեղերում լույսը ձեռքին հայտնվողը ․․․
«Իմ մենթոր» նախագծին միանալու եւ Մենթոր առաջադրվելու համար գործում է համագործակցության սկզբունք։ Նախագծի աշխատանքային թիմը ձեւավորում է Մենթորների ցանկ, որը կազմվում է հանրային հարցումների հիման վրա, սակայն Մենթոր դառնալու համար Դուք եւս կարող եք ինքնառադրվել։ Համապատասխան ուսումնասիրությունն ու հետազոտությունը կատարելուց հետո «Իմ մենթոր» նախագծի թիմը կհաստատի կամ կմերժի Մենթոր դառնալու Ձեր առաջարկը։